Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Ասադի տապալումը համաշխարհային խալիֆայություն ստեղծելու գլոբալ մարտի մի դրվագն է. «Կոմերսանտ»

Սիրիացի ընդդիմադիրներին միավորելն ավելի բարդ հանձնարարություն դարձավ, քան Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: Չնայած Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ճնշմանը, սիրիական հակակառավարական խմբավորումների առաջնորդներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ ստվերային կառավարություն ստեղծելու հարցի շուրջ: Հենց այդ նպատակով էլ նրանք հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տարբեր համագումարների և կոնֆերանսների շրջանակում հանդիպում են շաբաթվա սկզբից: Ամերիկյան կողմի մշակված սցենարով միավորումից հրաժարվել են միանգամից մի քանի ազդեցիկ շարժումներ: Վերացել է նաև պոտենցիալ ստվերային վարչապետի՝ գործարար և քաղաքական գործիչ Ռիադ Սեյֆի թեկնածությունը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նոր սկզբունքների շուրջ ընդդիմությանը միավորելու ծրագիրն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փաստացի անվստահության քվե էր հայտնել Սիրիայի ազգային խորհրդին: Հենց այդ խմբավորումն էր համարվում Բաշար Ասադի դեմ երկրների գլխավոր գործընկերը և ապագա կառավարության նախատիպը:

Ամերիկացիների սցենարով ապագա կառավարության նախատիպը պետք է դառնար 50 հոգուց կազմված կոմիտեն, որտեղ անդամների 1/3-ը կլինեին Սիրիայի ազգայի խորհրդի ներկայացուցիչները, 1/3-ը՝ պատվիրակներ Սիրիայի տարածքում «ազատագրված շրջաններից», ևս 1/3-ը խորհրդի կազմում չընդգրկված ընդդիմադիր խմբավորումների անդամներ:

Այն, որ ամերիկյան պլանը չհաջողվեց, հայտնի դարձավ երեկ, երբ «միավորող կոնֆերանսում» մասնկացությունից հրաժարվեցին Ազգային համակարգող կոմիտեն, Սիրիական դեմոկրատական պլատֆորմը, ինչպես նաև սիրիական քրդերին ներկայացնող շարժումները: Սիրիայի ազգային խորհուրդն էլ հիացմունքի մեջ չէր Վաշինգտոնի՝ խորուրդը նոր կառույցի վերածելու գաղափարից: 65-ամյա Ռաիդ Սեյֆը, որն աջակցում էր ԱՄՆ-ի նախաձեռնությանը, զրկվել է խորհրդի ղեկավարությունում իր պաշտոնից:

«Քաղաքակիրթ ընդդիմություն» ձևավորելու փորձերի ձախողումը նշանակում է, որ Բաշար Ասադի հակառակորդների շարքերում հետագայում իրենց ազդեցությունը կշարունակեն ուժեղացնել Ալ-Քաիդայի հետ կապ չունեցող արմատական խմբավորումները: Նրանց շարքերում կռվում են հիմնականում արտերկրից եկած ջիհադիստները: Այդ մարդկանց համար Ասադի տապալումը համաշխարհային խալիֆայություն ստեղծելու գլոբալ մարտի միայն մի դրվագն է, իսկ Արևմուտքը նույնպիսի թշնամի է, ինչպիսին սիրիացի նախագահը:

Փորձագետները մտավախություն ունեն, որ Սիրիայում ներկա վարչակարգի տապալումից հետո կարող է առաջանալ իշխանական վակուում, երբ շատ քաղաքների ու նահանգների նկատմամբ վերահսկողություն կսահմանեն ոչ ոքի չենթարկվող և արմատական տրամադրություններ ունեցող դաշտային հրամանատարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում