Իրանում կալանավորների 44%-ը ձերբակալվել է թմրանյութի հետ կապված գործերի շրջանակում: Այդ մասին հաղորդել է Իրանի ՆԳՆ ղեկավար Աբդոլրեզա Ռահմանի-Ֆազլին՝ նշում է FARS գործակալությունը:
Նախարարի խոսքերով՝ համաձայն Իրանի պաշոտանական վիճակագրության՝ երկրում 1.5 մլն թմրամոլներ կան, բայց ոչ պաշտոնական վիճակագրությամբ նրանք 3 միլիոն են:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արևելյան գավառներում թմրանյութի արտադրությունը աճել է 2-3 անգամ, նաև ավելացել է ավելի ծանր թմրանյութերի օգտագործման չափը:









































