Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Խիվրենկոն հայտարարել է, որ ԿԸՀ-ն չի հասցրել Ուկրաինայի նախագահական ընտրությունների համար քվեաթերթիկներ հասցնել Դոնեցկ, Սլավյանսկ ու Լուգանսկ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Դոնեցկում, Սլավյանսկում ու Լուգանսկում քվեարկություն չի լինի: Այդ քաղաքներ նույնիսկ չի հաջողվել քվեաթերթիկներ տանել: Դժբախտաբար, դա այդպես է: Իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ գործընթաց կազմակերպել»,-հայտարարել է Խիվրենկոն:









































