Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի հաղթանակը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:
«Շատ ուրախ և էմոցիոնալ պահ է: Հաճելի է, որ միլիոնավոր մարդկանց երջանիկ ենք դարձրել: Երջանիկ են ոչ միայն մարզադաշտ եկած երկրպագուները, այլև նրանք, ովքեր խաղը դիտում էինք հեռուստացույցով՝ աշխարհի տարբեր ծայրերում:
Մեծ ջանքեր գործադրեցինք այս հաղթանակին հասնելու համար: Արժանի ենք Եվրոպայի արքայի կոչմանը: Չեմպիոնների Լիգայի 10 գավաթ… ցնցող է:
Վերջին 3 տարիներին շատ մոտ էինք եզրափակչին, բայց այդպես էլ չէինք կարողանում մասնակցել վճռորոշ խաղին: Այս անգամ ցուցադրեցինք կամք ու ձգտում դեպի հաղթանակը»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Չեմպիոնների Լիգայի պաշտոնական կայքը:





































