Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի` «Ատլետիկո»-ի դեմ խաղում:
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել: Ջանասիրաբար աշխատել ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում, և ես հպարտանում եմ, որ հասանք այս արդյունքին: Մեր երկրպագուները երջանիկ են, երջանիկ ենք նաև մենք:
Խոսել եմ Սիմեոնեի հետ: Խաղից առաջ ես շնորհավորել եմ նրան` Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Նույնը արեցի նաև խաղի ավարտից հետո:
Հարգում ենք թիմերին, որոնք պայքարում էր մինչև հանդիպման ավարտը: Չնայած, կարծում եմ` մենք արժանի էինք այս հաղթանակին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:





































