Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտարարել է, որ պլանավորում է Ռիո դե Ժանեյրոյի իր առանձնատունը այս տարի վարձույթի հանձնել աշխարհի ֆուտբոլի առաջնության ընթացքում:
Այդ մասին նա գրել է Facebook-ի իր սոցիալական ցանցում՝ տեղադրելով բնակարանի վարձակալության հայտարարության կայքի հղումը: Դատելով տեղակայված հայտարարությունից՝ Ռոնալդինյոյի առանձնատանը մեկ օր անցկացնելու համար պետք է վճարել 15.5 հազար դոլար:
Ռոնալդինյոն երկու անգամ՝ 2004թ և 2005 թ., ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Սակայն Բրազիլիան ներկայացնող ազգային հավաքական նրան այլևս չեն հրավիրել:











































