Մայիսի 23-ին Նաոմի Քեմփբելը նշել է ծննդյան օրը նախկին ընկեր Ֆլավիո Բրիատորի՝ Մոնակոյում գտնվող Billionaire Sunset Lounge Monte Carlo ակումբում:
44-ամյակի կապակցությամբ մոդելին շնորհավորել են Դիտա ֆոն Թիզը, Ջորդան Դանը, Շանել Իմանը, Ռիկարդո Տիշին, Եվա Կավալին, Քլոե Գրինը, Բրիատորին՝ կնոջ հետ:
Հոբելյարը գիշերվա ընթացքում երկու զգեստ է փոխել (Versace և Givenchy): Երկու զգեստներն էլ բարեհաջող ընդգծել են գեղեցկուհի Քեմփբելի բարեմասնությունները:
Hotel Marmont-ի վերին պատշգամբը զարդարված է եղել փչովի տառերով, իսկ հյուրերը էլիտար ըմպելիքներ են վայելել:





































