Երուսաղեմի ոստիկանությունը ձերբակալել է 26 ծայրահեղականների, ովքեր ցույցեր էին կազմակերպել Երուսաղեմի Սիոն լեռան վրա: Հենց այս երկիր է ուղևորվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է՝ ձերբակալությունները կայացել են Երուսաղեմ պապի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ:
«Դավիթ թագավորի գերեզմանի մոտ ցուցարարները քարեր ու շշեր են նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, երկու ոստիկան վիրավոր է»,- հայտարարել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միքի Ռոզենֆելդը:









































