Ջարեդ Լի Լոֆները, ով 2011 թ. կրակ էր բացել Արիզոնայի Թուսոն քաղաքում՝ բնակիչների հետ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի հանդիպման ժամանակ՝ սպանելով 6 և վիրավորելով 13 մարդու, դատապարտվել է յոթ ցմահ ժամկետի և հավելյալ 140 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կարդալով դատավճիռը` դատավորը նշել է, որ Լի Լոֆներն այլևս երբեք հնարավորություն չի ունենա զենք վերցնել ձեռքը:
Հիշեցնենք, որ կոնգրեսական Գիֆորդսը ծանր վիրավորվել էր գլխից, սակայն բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը:
2011 թ. մարտին արիզոնյան ահաբեկչի դեմ մեղադրանք ներկայացվեց, սակայն նա չէր ընդունում իր մեղքը: Ավելի ուշ բժիշկները Լոֆներին անմեղսունակ ճանաչեցին՝ նրա մոտ հայտնաբերելով շիզոֆրենիա, դատողութան խանգարում և հալյուցինացիաներ: Լոֆներն ուղարկվեց Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի բանտի հիվանդանոցում հարկադիր բուժման:
Օգոստոսի 7-ին բժիշկները հայտնեցին, որ Լոֆների վիճակը բարելավվել է, և նա կարող է մասնակցել դատական գործընթացին: Դատարանի դահլիճում Լոֆներն ընդունում է իր մեղքը, ինչը նրան հնարավորություն է տալիս խուսափել մահապատժից









































