Սիրիայի ԱԳՆ-ը երկրում ապրող պաղեստինցիներին զգուշացրել է չմիանալ ապստամբների զինված խմբավորումներին: Այս մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաալիքը:
ԱԳՆ–ը հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է իրենց ուժերը կիրառեն սեփական խնդիրները լուծելու համար, ինչպես նաև՝ պաղեստինցիներին նախազգուշացրել է հեռու մնալ զինված ավազակախմբերից և մեղադրել է ապստամբներին Իսրայելին աջակցելու մեջ:
Սիրիացի ակտիվիստները պնդում են, որ իրենց երկրում պաղեստինցիների միջև արդեն սկսվել է եղբայրասպան պատերազմ: Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի գրոհայինները մարտնչում են Սիրիայի կառավարության կողմից, իսկ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները` ապստամբների:







































