Կաննի 67-րդ կինոփառատոնի գեղեցկուհի հյուրերից մեկը Ջեսիկա Չեսթեյնն էր: Այս տարի նա փայլում էր «Էլեոնոր Ռեգբիի անհետացումը» ֆիլմում, որը ներկայացվել էր «Ոսկե տեսախցիկ» անվանակարգում: Ֆիլմը պատմում է այն մասին, որ սիրող մարդիկ չեն կարողանում կրկին միանալ ողբերգությունից հետո և շարունակում են միասին ապրել, բայց միևնույն ժամանակ առանձին:
Դերասանուհին առաջին անգամ փառատոնին մասնակցել է 2011-ին: Այն ժամանակ նրա գործընկերն էր Բրեդ Փիթը, որը խաղացել էր Չեսթեյնի հերոսուհու ամուսնու կերպարը, ինչպես նաև հանդես էր եկել որպես ֆիլմի պրոդյուսեր: Չեսթեյնն ասել է, որ Փիթը աջակցել է իրեն ոչ միայն նկարահանման հրապարակում, այլև Կաննում հուզիչ պրեմիերայի ժամանակ:
«Երբ մենք բարձրացանք աստիճաններով վերև, ես բռնեցի Բրեդի ձեռքը: Իսկ մյուս կողմից ինձ բռնեց Շոն Փենը, հակառակ դեպքում ես ուշագնաց կլինեի: Դա իմ առաջին մեծ կարմիր գորգն էր, և ես ահավոր հուզվում էի՝ ներքևից տեսնելով մարդկային մեծ ծովը: Իհարկե, ես երբեք չեմ մոռանա այդ երեկոն: Բայց այն ժամանակ ես խնդրում էի իմ գործընկերներին միայն մեկ բան՝ «Տղաներ, խնդրում եմ, ինձ ամուր բռնեք»,- ծիծաղում է Չեսթեյնը:








































