Ուկրաինայում այսօր մեկնակել են նախագահական ընտրությունները: Երևանի ժամանակո 09:00-ին երկրում բացվել են ընտրական տեղամասերը, որտեղ իրավունք ունի գնալ 35.5 մլն քաղաքացի, գրում է ITAR-TASS-ը:
Աշխատանքները պետք է սկսեն 33674 ընտրատեղամասեր, սակայն տվյալներ այն մասին, թե իրականում դրանցից քանիսն է բացվել, ԿԸՀ-ն կհրապարակի կեսօրին:
Ուկրաինայի ընտրողների կոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Չերնենկոյի խոսքերով` Դոնեցկի և Լուգանսկի մարզերում արտահերթ ընտրությունները կարող են տեղի չունենալ 34 շրջանից 21-ում:
Քվեաթերթիկներում կա 21 թեկնածուի անուն:
Ընտրություններին ներկա կլինեն 282 դիտորդ` 29 երկրներից:











































