Հյուսիսատլանտյան դաշինքը բարեհաջող կերպով փորձարկել է ՀՀՊ համակարգ հունական Կրետե կղզում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Փորձարկումները տեղի են ունեցել նոյեմբերի 1-ին:
Փորձարկման ընթացքում գերմանական ՀՀՊ համակարգերը ոչնչացրել են հրթիռ, որի հետագծի մասին տեղեկատվություն են ստացել ամերիկյան ռադիոլոկացիոն կայանից: Ստացված տվյալների շնորհիվ ՀՀՊ ուժերը կարողացել են հետևել հրթիռի թռիչքի հետագծին՝ նախքան գերմանական ռադարները կհայտնաբերեին այն:
Դաշինքի՝ բալիստիկ հրթիռներից անվտանգության ապահովման ծրագրի ղեկավար Ալեսանդրո Պերան հայտարարել է, որ փորձարկումները ցույց տվեցին, թե ինչպես են ՆԱՏՕ-ի հնարավորությունները թույլ են տալիս երկրի համակարգերը վերածել ուժի:








































