Քեթի Փերին զարդարել է ամերիկյան Cosmopolitan ամսագրի հուլիսյան շապիկը և նկարահանվել զվարճալի ֆոտոշարքում՝ նվիրված ԱՄՆ-ի Անկախության օրվան:
«Երբեմն քեզ պետք է անցնել բոլոր վատ բաների միջով, որպեսզի կենսական ուժ ստանաս: Դու պետք է հաղթահարես աղբը, որպեսզի հանգստություն ձեռք բերես»,- ասել է Փերին:
Բացի այդ՝ Փերին հայտնել է, որ իր սիրելի ճաշատեսակներն են պիցցան, տրյուֆելները և մանկական «Հեփի Միլը»: Ինչ վերաբերում է զգեստապահարանում սիրելի իրերին, ապա աստղն ամենից շատ սիրում է Chanel-ի պայուսակների հավաքածուն:
Հարցին՝ ինչպե՞ս կարելի է հաղթահարել սիրելիից բաժանումը, երգչուհին պատասխանել է՝ ամենակարևորն այն է, որ ինքդ քո վրա աշխատես, մարզվես, շփվես ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ և զերծ մնաս ալկոհոլից:










































