Samsung-ի Galaxy S III սարքավորումը 2012 թ. երրորդ եռամսյակում դարձել է աշխարհում ամենահայտնի սմարթֆոնը։ Այս մասին ասվում է Strategy Analytics–ի զեկույցում:
2012 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Samsung-ը մատակարարել է 18 մլն Galaxy S III սմարթֆոններ: Երկրորդ տեղում է iPhone 4S-ը՝ 16 մլն մատակարարմամբ: Galaxy S III-ը այս կերպ զբաղեցրել է համաշխարհային շուկայի 10,7 %-ը, իսկ iPhone 4S-ը՝ 9,7 %-ը:
Երկրորդ եռամսյակում, այսինքն 2012 թ. ապրիլ–հունիս ամիսներին, iPhone 4S-ը շրջանցում էր Galaxy S III-ին ավելի քան երեք անգամ: Ընդ որում՝ Samsung-ի սարքավորումը վաճառքի է հանվել միայն մայիսի վերջին, ինչը անդրադարձել է եռամսյակային արդյունքների վրա:
iPhone 4S-ի առաքման նվազումը կապված է iPhone 5-ի արտադրության հետ: Նոր սարքավորումը խանութներում վաճառվում է սեպտեմբերի 21-ից: Մինչև հոկտեմբերի վերջն Apple-ը վաճառել է 6 միլիոն iPhone 5, ինչը համապատասխանում է շուկայի 6 %-ին։