ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ձգտելու է վրեժ լուծել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից այն բանի համար, որ նա ԱՄՆ նախագահական ընտրություններում աջակցել է Միթ Ռոմնիին:
«Նեթանյահուն քայլ է արել, իսկ մենք դրա համար պատասխան ենք տալու»,– հինգշաբթի օրը գրել է «Էդիոթթ ախրոնո» պարբերականը։
«Այժմ Օբաման չորս տարի ունի, որպեսզի հաշիվները մաքրի Նեթանյահուի հետ՝ Ռոմնիին բացահայտ աջակցելու, կոնգրեսականների առջև Օբամայի հեղինակությունը գցելու, պաղեստինցիների հետ բանակցությունները դադարեցնելու, բնակավայրերի կառուցման համար, ինչպես նաև իրանական հարցում Օբամային լիդերության դասեր տալու համար»,- գրում է պարբերականը:










































