Իրանի իշխանությունները միլիարդատեր Մահաֆարիդ Ամիր Հոսրավիին 2,6 մլրդ դոլարի բանկային խարդախության գործով մահապատժի են ենթարկել՝ հայտնում է Իրանի պետական հեռուստաալիքը:
Բիզնեսմենի, ով հայտնի է նաև Ամիր Մանսուր Արիա անունով, դատավճիռն ի կատար է ածվել Թեհրանի հյուսիսում՝ Էվին բանտում: Այս գործով ևս 3 մեղադրյալ կա, որոնց ևս մահապատիժ է սպառնում:
Նրանց առաջադրված մեղադրանքները ներառում են Իրանի խոշորագույն բանկերից մեկից վարկ ստանալու նպատակով փաստաթղթերի կեղծում, որպեսզի այդ փողով ակտիվներ ձեռք բերեին, այդ թվում՝ պետական կաևորագույն ընկերությունների բաժնետոմսեր:











































