ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ԲՀԿ» հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար: 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ:
2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցության:
Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար:
Քաղաքաքիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսակցությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում՝ տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին:
ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության:









































