Փաստաբանները հակված են փսիխոպատիայի այնքան, որքան ռադիո ու հեռուստալրագրողները: Այսպիսի եզրակացություն է կատարել բրիտանացի հոգեբան Քևին Դաթոնը, ով կազմել է այն մասնագիտությունների ցանկը, որոնց ներկայացուցիչներն ավելի հակված են անմեղսունակության՝ հիմնականում աշխատավայրում ունեցած սթրեսներից: Այս մասին տեղեկացնում է BFM.ru-ն:
Եվ այսպես, առաջին տեղում ընկերության ղեկավարն է, երկրորդ տեղում՝ փաստաբանը, այսինքն՝ իրավաբանը: Աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում են հեռուստա ու ռադիոլրագրողները: Տասնյակում են հայտնվել նաև վիրաբույժները, վաճառողները, ոստիկանները, խոհարարները, հոգևորականները:
Նշվում է, որ սթրեսների քիչ են ենթակա այն մարդիկ, ում աշխատանքը գրասենյակային չէ, իսկ ամենասթրեսադիմացկունները վարորդներն են: Վերջիններս այնքան են սովորել վտանգներին, որ նրանց շատ քիչ բան է մտահոգում:












































