Ուսանողների մի խումբ կոչ է արել Իրանի դատարանին պատժել դերասանուհի Լեյլա Հաթամին, քանի որ նա համբուրել է Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Յակովի այտը: Իրանական համալսարաններից մեկի ուսանողներն իրենց պետիցիայում հայտարարել են, որ Հաթամին հանրային ճիպոտահարության է արժանի, քանի որ նրա վարքը չի համապատասխանում իրանցիների կրոնական կանոններին:
«Մենք խնդրում ենք պատժել Լեյլա Հաթամին նրա անթույլատրելի վարքի համար, քանի որ «օտար» տղամարդու համբուրելով նա վիրավորել է հավատացյալների զգացմունքները»,- ասվում է պետիցիայում:
Եթե դատարանը որոշի, որ դերասանուհին մեղավոր է, նրան կարող է սպառնա ճիպոթի 50 հարված՝ հաղորդում է The Telegraph-ը:
Ավելի վաղ, երկրի իշխանությունները հայտարարում էին, որ դերասանուհու վարքը կինոփառատոնի ժամանակ անթույլատրելի է և իրանցի կանանց վատ է ներկայացնում: Ավելին, Իրանի մշակույթի նախարար Հոսսեյն Նուշաբադին հայտարարել էր, որ Հաթամիի ներկայությունը կինոփառատոնին հակասում էր կրոնական սկզբունքներին: