«Ատլանտիս» լողացող քաղաքի ծրագիրը մշակել է AT Design ճարտարապետական ֆիրման: Դրա իրականացմամբ զբաղվում է China Communications Construction Company շինարարական ընկերությունը: Եթե մշակողների ծրագրերը իրականանան, մոտ ապագայում օվկիանոսում մի քանի լողացող քաղաքներ կհայտնվեն, գրում է mirfactov.com-ը:
Ծրագիրը կամրջի շինարարություն է ներառում, որը քաղաքը կկապի Մակաոյի, Հոնկոնգի և Չժուհայի հետ:
Քաղաքը վերջրյա և ստորջրյա հատվածներ կունենա, երկու կանաչ տարածքներ, ճեմուղիներ և տարածքով շարժվելու համար թունելներ:
Ծրագրի գլխավոր գաղափարներից մեկը «ածխածնային հետքի» նվազեցումն է: Այդ պատճառով էլ տեղի բնակիչները և հյուրերը կերթևեկեն էլեկտրական մեքենաներով:
Քաղաքում սեփական ֆերմա, ինկուբատոր կայան և աղբի վերամշակման կենտրոն կգործեն: Շինարարության ծրագրերում են նաև հյուրանոցներն ու ժամանցային կենտրոնները:










































