Վերջին ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ արևայրուքի դեմ քսուքը կարող է քաղցկեղ առաջացնել:
Ինչպես պնդում են ուսումնասիրողները՝ արևայրուքի քսուքը ցինկի օքսիդ է պարունակում, որը արևի ազդեցության տակ քիմիական ռեակցիա է առաջացնում: Այդ ռեակցիայի արդյունքում ազատ ռադիկալներ են առաջանում, փոխանցում է Healthvesti պորտալը:
Ուսումնասիրողներից մեկը՝ բժիշկ Յինֆա Ման ենթադրում է, որ ազատ ռադիկալները մարդու օրգանիզմի բջջիջների վրա ոչնչացնող ազդեցություն ունեն, ինչն էլ, անկասկած, քաղցկեղի զարգացման է հանգեցնում: Ինչքան շատ է ցինկի օքսիդի վրա արևի ազդեցությունը, այնքան մեծ է դրա ոչնչացնող հատկությունը:
Որոշ բժիշկներ հայտարարում են, որ քանի դեռ զեկույցն ամբողջովին չի հրապարակվել, դժվար է խոսել ցինկի օքսդի բացասական ազդեցության մասին:
Բժիշկներից ոմանք էլ պնդում են, որ արևայրուքը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դրանից պաշտպանվելու լավագույն միջոցը ժամը 11-15-ը ընկած ժամանակահատվածում հագուստով պաշտպանված լինելն ու ստվերոտ վայրում հանգստանալն է, ինչպես նաև 15-ից ոչ պակաս արևապաշտպան գործակցով քսուք օգտագործելը:






































