Lyric Culture ապրանքանիշը թողարկել է հագուստի հավաքածու՝ նվիրված հանգուցյալ երաժիշտ Ջիմի Հենդրիքսի 70-ամյակին, հաղորդում է Fashion Time-ը:
Hendrix Lyric Culture հագուստի հավաքածուի միջոցով դիզայներները փորձել են ներկայացնել Ջիմի Հենդրիքսի արտասովոր ոճը: Հագուտի որոշ տարրեր զարդարված են երգչի հայտնի երգերի բառերով:
Հավաքածուն վաճառքի կհանվի առաջիկա շաբաթ ԱՄՆ-ի Bloomingdales խանութների ցանցում:








































