Լոնդոնի «Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը:
Փարիզյան ակումբի ներկայացուցիչները մեկնել են Բրազիլիա, որտեղ ֆուտբոլիստը գտնվում են իր ազգային հավաքականի տրամադրության տակ: Դավիդ Լուիսն այնտեղ բուժզննում կանցնի, ինչին կհաջորդի պայմանագրի ստորագրումը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 48 ժամերի ընթացքում:
Բրիտանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ տեղափոխությունը ՊՍԺ-ին կարժենա 50 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ Sky Italia-ն հաղորդում է 50 մլն եվրոյի մասին: Ամեն դեպքում, սա ռեկորդային գումար կլինի պաշտպանների տրանսֆերների առումով: Այս պահին ռեկորդային է համարվում Ֆրանսիայի գործող չեմպիոնի` 2012 թվականին «Միլան»-ին Տիագո Սիլվայի տրանսֆերի դիմաց վճարած 42 մլն եվրո գումարը:









































