Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Ալիտալիա»-ն, սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին «Առաջին լրատվական»-ին
հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։
«Ալիտալիա»-ի օդանավերը Երևանից կթռչեն դեպի Հռոմ, իսկ առաջին թռիքչն, ամենայն հավանականությամբ, կկայանա դեկտեմբերին:
Վաղը «Զվարթնոց»-ում այդ իրադարձությանը նվիրված ասուլիսին կմասնակցեն Հայաստանում Իտալիայի դեսպանը, ավիաընկերության և օդանավակայանի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանում իր գործունեությունը հոկտեմբերից դադարեցրել է «Բրիտանական ավիաուղիներ»-ը՝ ցածր եկամտաբերության պատճառով:










































