Ավստրալացի և նորզելանդացի կենսաբանները եկել են եզրակացության, որ կիվիի մոտ հարազատներ են հանդիսանում ոչնչացած փղային թռչունները (բնակվել են Մադագասկարում և ոչնչացել XVII-XVIII դարերում մարդկային գործունեության հետևանքով): Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում: Ավելի վաղ գիտնականները կիվիի մոտ հարազատ էին համարում ավստրալական էմուին:
Գիտնականները եզրահանգման են եկել՝ համեմատելով ժամանակակից կիվիի ԴՆԹ-ն երկու մահացած փղային թռչունների մնացորդներից վերցված ԴՆԹ նմուշների հետ: Հետազոտողները հայտնաբերել են նաև կիվիի նախնիների մնացորդներ, որոնք, մասնագետների կարծիքով, կարողացել են թռչել: Դա կարող է վկայել այն մասին, որ կիվիի նախնիները թռել են Նոր Զելանդիա, և արդեն այնտեղ դարձել չթռչող թռչուն:










































