Մեծ Բրիտանիայի և աշխարհի խոշորագույն բանկերց մեկը՝ Barclays-ը, տուգանվել է 26 մլն ֆունտով (44 մլն դոլար)՝ ոսկու գներին առնչվող մեքենայությունների պատճառով: Այս մասին ասվում է Միացյալ թագավորության՝ ֆինանսական վերահսկողության վարչության տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Կարգավորիչ մարմնի տվյալներով՝ Barclays-ի ղեկավարությունը թույլատրել է «շահերի հակամարտության առաջացում» իր աշխատակիցների և հաճախորդների միջև թանկարեք մետաղի գնի սահմանման ժամանակ: Արդյունքում աշխատակիցները ստացել է բանկային համակարգի «անցքերը» կիրառելու հնարավորություն՝ հարստանալու համար:
Նշված դեպքերը տեղի են ունեցել 2004-2013 թթ.: Ներկայումս նախկին աշխատակիցներից մեկը չարաշահումների համար տուգանվել է 160 հազար դոլարով:





































