Monday, 22 06 2026
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին

Չինաստանը երկու տարուց կունենա միջուկային զենքով սուզանավեր. ԱՄՆ

Երկու տարի հետո Չինաստանն իր ռազմավարական միջուկային զինանոցում սուզանավերի վրա կունենա բալիստիկ հրթիռներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության և տնտեսության հարցերով հատուկ հանձնաժողովի զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնարարությամբ:

Հանձնաժողովի տվյալներով՝ Չինաստանն այժմ գտնվում է «միջուկային վստահելի եռյակի ստեղծման նախաշեմին, որն իր կազմի մեջ ներառում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, բալիստիկ հրթիռներ սուզանավերի վրա և միջուկային ավիառումբեր»:

Ամերիկացի փորձագետները հիշեցնում են, որ Չինաստանը միջուկային զենքի տարածումը կանխարգելող միջազգային մի շարք համաձայնագրերի մասնակից է, սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, չի ստորագրել ռազմավարական սպառազինման սահմանափակման և կրճատման մասին պայմանագրեր: Այս կապակցությամբ մասնագետները ԱՄՆ-ի պետդեպարտամենտին առաջարկում են քննարկել այն հարցը, թե ինչպես Չինաստանին ներքաշեն նման համաձայնագրի մեջ:

Մասնագետները կարծում են, որ Պեկինի կողմից միջուկային սպառազինման ընդլայնումը կարող է փոխել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը և ազդել այլ երկրների դիրքերի վրա:

Չինաստանի կառավարությունը չի հրապարակում իր մոտ եղած միջուկային զենքի քանակության մասին տվյալներ, սակայն սպառազինման վերահսկման ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ ներկա պահին Չինաստանն իր տրամադրության տակ ունի 240 միջուկային մարտական լիցք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում