Հոլանդիայի ազգային հավաքականի և «Շալկե»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարի գործակալը մեկնել է Մադրիդ:
Հարձակվողը, ով 2013թ. Հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ կստանա, մադրիդյան ակումբում կարող է փոխարինել Ռադամել Ֆալկաոյին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը:
Հունտելարի գործակալը երեկ այցելել է «Ատլետիկո»-ի մարզաբազա ու հանդիպել թիմի մարզական տնօրենի հետ:








































