Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Տոմաս Մյուլլերը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Լուի վան Գալը:
Հոլանդացի մասնագետը նախկինում աշխատել է Մյուլլերի հետ «Բավարիա»-ում և ցանկանում էր վերսկսել համագործակցությունը կիսապաշտպանի հետ:
The Guardian-ը հայտնում է, որ Մյուլլերը մերժել է «կարմիր սատանաներ»-ի տրանսֆերային առաջարկը: Բացի այդ, մյունխենյան ակումբը նույնպես չէր պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:








































