Վերջին զանգն արդեն ավագ դպրոցներում հնչել է շուրջ 25 հազար շրջանավարտների համար:
Այս օրը դպրոցներ են այցելում նաև մի շարք պաշտոնյաներ՝ հարազատ, ծանոթ կամ երեխա ունեն: Օրինակ՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի շրջանավարտներից է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին:
Հերմինե Նաղդալյանը մասնակցել է տղայի՝ Միքայելի Վերջին զանգի արարողությանը: Ի դեպ, Նաղդալյանի տղան կրթությունը շարունակելու է Մոսկվայի անվտանգության դաշնային ծառայության՝ фсб ակադեմիայում:
«Առաջին լրատվական»-ը Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է, թե քանի շրջանավարտ հնարավորություն չունի Վերջին զանգի և ավարտական երեկոյի ծախսերը հոգալ: Ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասաց՝ այսօր հնարավորության խնդիր չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































