Դորտմունդի «Բորուսիա»-ն դժվարությունների է բախվել «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Բանն այն է, որ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ինչպես «Տորինո»-ին, այնպես էլ «Յուվենթուս»-ին: Ուստի նաև նրա տրանսֆերի վաճառքի դեպքում թուրինյան երկու ակումբները պետք է հավասարաչափ գումար ստանան: Իտալական ակումբները 25 մլն եվրո են պահանջում Իմոբիլեի տրանսֆերի դիմաց, մինչդեռ դորտմունդցիները պատրաստ են վճարել ընդամենը 16 մլն:
Հարկ է նշել, որ Իմոբիլեն մեծ ցանկություն ունի հանդես գալու «Բորուսիա»-ում: 2013/14 թվականների մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու` աչքի ընկնելով 22 գոլով:








































