Եգիպտոսի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ հայտնի զբոսաշրջային Շարմ Էլ-Շեյխ քաղաքում ահաբեկչություն են կանխել:
Ենթադրվում է, որ ահաբեկչները պատրաստվում էին հարձակվել այն հյուրանոցի վրա, որտեղ պետք է կանգ առնեին բրիտանացիներ: Ահաբեկչությունը պետք է կյանքի կոչվեր Սուրբ Ծննդին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ոստիկանները կալանավորել են 5 ահաբեկչի: Փորձագետները կարծում են, որ ահաբեկչությունը կարող էր նմանվել 2008թ. Մումբայիում տեղի ունեցած ահաբեկչությանը: Այd ժամանակ ահաբեկիչները հարձակվել էին մի քանի հյուրանոցի վրա, ինչի արդյունքում սպանվել էր 166 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալ-Քաիդայի» ղեկավարներից մեկը՝ Այման Ալ-Զավահիրին, մուսուլմաններին կոչ էր արել նոր պատերազմ սկսել «անհավատների» դեմ:
Ներկայում հյուրանոցների ղեկավարությունը արտասահմանցիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ քաղաքում զբոսնելուց: