Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վնասվածքներ է ստացել Եգիպտոսի հարավում գտնվող Լուկսորի եկեղեցու մոտ, տեղեկացնում է ITAR-TASS–ը։
Ստացված տեղեկություններով, անհայտ անձինք մոտոցիկլետով մոտեցել են անգլիական եկեղեցուն և անկանոն կրակ բացել տաճարը հսկող ոստիկանների վրա։ Նրանք պատասխան կրակ են բացել։
Սպանվել է մի առևտրական, որի վրանը անմիջականորեն մոտ էր եկեղեցուն։ Ներկայում միջադեպի շրջանը փակ է։ Հայտնում է, որ հանցագործության կատարման երեք կասկածյալները ձերբակալվել են։









































