Կաննի 67-րդ փառատոնի Կինոհիմնադրամի առաջին մրցանակը հանձնել են ամերիկուհի Աննի Սիլվերշտայնի Skunk կարճամետրաժ ֆիլմին, գրում է ITAR-TASS-ը:
Ֆիլմում, որի գործողությունները Տեխասում են տեղի ունենում, պատմվում է մի դեռահաս աղջկա մասին, որը փնտրում է իր գողացված շանը: Ֆիլմի ռեժիսորը 15 հազար եվրո է ստացել:
Կինոհիմնադրամի երկրորդ մրցանակը ստացել է ճապոնուհի Արսուկո Խարայագանիի Oh Lucy ֆիլմը: Նա 11 հազար եվրո է ստացել:
Երրորդ մրցանակը կիսել են իտալացի Ֆուլվիո Ռիսուլեոյի Lievito Madre և բրիտանուհի Դեյզի Ջեյկոբի Bigger Picture ֆիլմերը: Նրանք 7,5 հազարական եվրո են ստացել:
Առաջին մրցանակը Աննի Սիլվերշտայնին անհրաժեշտ միջոցներ է տրամադրել նրա առաջին լիամետրաժ ֆիլմի նկարահանումների համար, ինչպես նաև Կաննի ապագա փառատոններին այդ ֆիլմի ցուցադրության հնարավորություն:
Այս տարի Կինոհիմնադրամի մրցույթին 16 ուսանողական աշխատանքներ էին մասնակցում:
Կինոհիմնադրամի մրցանակը հիմնվել է 1998 թ. Կաննի կինոփառատոնի ներկայիս նախագահ Ժիլ Ժակոբի կողմից: Դրա ուշադրության կենտրոնում ուսանողական լավագույն կարճամետրաժ ֆիլմերն են:











































