Սերբիայի ադմինիստրատիվ սահմանի և Կոսովոյի ինքնավար շրջանի հսկիչ-անցագրային կետի կառավարման, համաձայնագրերի ու երաշխիքների կատարման, սերբական մշակութային ու կրոնական ժառանգության վերաբերյալ հարցերն են քննարկվել Սերբիայի վարչապետ Իվից Դաչիչի և Կոսովոյի մարզի շրջանային կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հերթական հանդիպմանը: Այս մասին հայտնում է սերբական РТС հեռուստառադիոընկերությունը:
Հանդիպումը կայացել է Բրյուսելում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ:
«Մենք քննարկել ենք խաղաղության պահպանմանն առնչվող մի քանի կոնկրետ հարցեր, որպեսզի կողմերից ոչ մեկը չձեռնարկի միակողմակի գործողություններ»,- հանդիպման վերջում հայտնել է Դաչիչը:
Կողմերը մասնավորապես եկել են համաձայնության՝ մինչև դեկտեմբերի սկիզբը կյանքի կոչել Սերբիայի ու Կոսովոյի սահմանին հսկիչ-անցագրային կետի մասին համաձայնագիրը:
Ակնկալվում է, որ Դաչիչ-Տաչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին, գրում է Interfax-ը:









































