ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է հեռանալ պաշտոնից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդին:
«Պետքարտուղարի ծրագրերը չեն փոխվել: Դուք շատ անգամ լսել եք, որ նա ցանկանում է օգնել իր հաջորդին հիմնավորվել պաշտոնում և ապա զբաղվել անձնական կյանքով»,- ասել է Նուլանդը մամուլի ասուլիսում:
Նա սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ կապված երկրի արտաքին քաղաքականության հետ, նշելով, որ այդ մասին պետք է խոսի վերընտրված նախագահ Բարաք Օբաման:










































