Curiosity մարսագնացը կարողացել է կյանք տեղափոխել Մարս, ասվում է Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: Այս եզրակացության են եկել 377 շտամներ և միկրոօրգանիզմներ ուսումնասիրած գիտնականները:
Նրանց խոսքերով՝ ուսումնասիրված շտամներից 65-ը կարող էին անցնել դեզինֆեկցիայի պրոցեսը, որոնց թռիչքից առաջ ենթարկում են տիեզերանավերը: Մասնավորապես՝ դրանք կարող են ապրել ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման, բարձր ջերմաստիճանի և թթվածնի բացակայության պայմաններում:










































