Ճապոնիայի մայրաքաղաքում բրիտանացի ռոք-երաժիշտ Փոլ Մաքքարթնիին հիվանդանոց են տեղափոխել, տեղական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ հաղորդում է USA Today պարբերականը:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխելու պատճառը հիվանդության զարգացումն է, որի պատճառով երաժիշտը Ճապոնիայում և Հարավային Կորեայում մի շարք համերգներ է հետաձգել:
Ամերիկյան պարբերականը նշում է նաև, որ Մաքքարթնիին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը առայժմ պաշտոնական հաստատում չի ստացել:








































