The Verge պարբերականը հրապարակել է MS Office բջջային հավելվածի սքինշոթը: Ծրագիրը լույս կտեսնի 2013թ-ի սկզբին և կաշխատի iPhone, iPad-ի և Android-ով աշխատող սարքավորումների համար:
Դատելով սքինշոթերից՝ հավելումը ձևավորվելու է նույն ոճով, ինչ որ Office 2013-ը, որը նախատեսված է Windows RT պլանշետների և համակարգիչների համար:
Microsoft-ին մոտ աղբյուրները հաղորդել են, որ Office-ի կազմի մեջ մտնում է Word, Excel և PowerPoint ծրագրերը: Հավելվածների հետ աշխատելու համար պահանջվում է Microsoft-ի հաշիվ, որը նախկինում հայտնի էր որպես Windows Live ID:
Ներկա դրությամբ բջջային Office-ով կարող են աշխատել միայն Windows Phone, Symbian և հնացած Windows Mobile բազայով աշխատող սարքեր ունեցողները:











































