Հրադադարի ստորագրումից հետո հայ-ադրբեջանական շփման գծում մարդկանց զեհվելու դեպքերը հիասթափեցնում են ԱՄՆ-ին: Այս մասին ինչպես հաղորդում է ադրբեջանական haqqin.az գործակալությունը, լրագրողներին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Դեսպանը նշել է, որ ցանկացած զոհ ողբերգություն է: Նրա խոսքով՝ այդ դեպքերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
«Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք հակամարտության կարգավորման համար: Շատ կարևոր է այդ կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով»,- ասել է դեսպանը:











































