Լիբանանի խորհրարանում նախագահի ընտրությունները չեն կայացել քվորումի բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ 128-ից 86 անհրաժեշտ պատգամավորի փոխարեն ներկա են եղել 75-ը, ինչը բավարար չէ քվեարկություն անցկացնելու համար:
«Պալատի նոր նիստ կհրավիրվի, երբ պայմաններ կհասունանան պետության ղեկավարի ընտրության համար»,- ասել է խոսնակը՝ չնշելով որևէ ամսաթիվ:
Հիշեցնենք սիրիամետ կուսակցությունները և արևմտամետ «Մարտի 14-ի կոալիցիան» չեն կարողացել համաձայնության գալ «բոլոր խմբակցությունների համար ձեռնտու» թեկնածուի հարցում: Հաշվի առնելով, որ գործող նախագահ Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետը սպառվում է մայիսի 25-ին, պետության ղեկավարի պաշտոնը մնում է թափուր:









































