ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Վահրամ Բաղդասարյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե կարողանալու՞ են արդյոք Կառավարության ծրագրի քվեարկության համար անհրաժեշտ քվորում ապահովել: Հարցադրմանն ի պատասխան` Բաղդասարյանն ասաց, որ իրենք քվորում ապահովելու խնդիր չունեն, և անհրաժեշտ քանակով պատգամավորներ կքվեարկեն Կառավարության ծրագրի օգտին: Նրանից հետաքրքրվեցինք, թե իրեն չի՞ անհանգստացնում արդյոք, որ ոչ իշխանական ուժերը չեն քվեարկելու Կառավարության ծրագրի օգտին, նա ասաց, որ այդ ամենի մեջ միտում է տեսնում:
Հարցին` ի՞նչ միտում է տեսնում, նա ասաց` տապալել ծրագրի քվեարկությունը: Հարցադրմանը, թե իր կարծիքով ինչու՞ են բոյկոտում Կառավարության ծրագիրը, Բաղդասարյանը պատասխանեց, որ իր կարծիքով դա բոյկոտ չէ, որովհետև բոյկոտելու դեպքում ծրագրի քննարկումներին ընդհանրապես չէին մասնակցի:










































