Հարավաֆրիկյան հանրապետության Քեյփթաուն քաղաքում Linkin Park-ի համերգի ժամանակ ուժեղ քամու պատճառով գովազդային վահանակն ընկել է երկրպագուների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 20 մարդ: Այս մասին հաղորդում են շոուի կազմակերպիչները իրենց Facebook-յան էջում:
Տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում, նրանցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հենց համերգի ժամանակ, այլ մարզադաշտի սահմաններից դուրս: Ընկած վահանակը տեղադրված է եղել դրսում: Համերգից առաջ վահանակը ստուգած ինժեներները հավաստել են նրա անվտանգության մասին՝ ընդգծում են կազմակերպիչները:
Այն բանից հետո, երբ աշխատողները հեռացրել են վահանակի մնացորդները՝ մարզադաշտի դռները կրկին բացվել են և Linkin Park-ի համերգը չի ընդհատվել:









































