Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը Warner Bros. և Cross Creek Pictures ընկերությունների հետ բանակցում է «Սև զանգված» ֆիլմում մասնակցության հարցով: Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը՝ աղբյուրներն այս տեղեկությունը հաստատել են:
Եթե Քամբերբեչն իսկապես միանա ֆիլմի նկարահանումներին, նա կփոխարինի Գայ Փիրսին, որն անհայտ պատճառներով ստիպված լքել է նախագիծը:
Ֆիլմը հիմնված է «Սև զանգված. Ուայթի Բալջերը, ՀԴԲ-ն և դիվական գործարք» գրքի վրա: Ֆիլմը նկարահանվում է Բոստոնում: Բոստոնյան գանգստերի և ՀԴԲ-ի լրատուին՝ Ուայթի Բալջերին, մարմնավորում է Ջոնի Դեպը: Քամբերբեչը կլինի գլխավոր հերոսի Բիլլի Բալջեր անունով եղբայրը:









































