Առևտրի խոշորագույն առցանց հարթակներից մեկի՝ eBay-ի տվյալների բազայի կոտրումը, որի արդյունքում չարագործների ձեռքում են հայտնվել կոդավորված գաղտնաբառեր և այլ անձնական տվյալներ, անդրադարձել են eBay-ի բոլոր՝ 145 մլն օգտատերերի վրա: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված փաստաթղթում:
Երեկ eBay-ի օգտատերերը սկսել էին ծառայության վարչակազմին նամակներ ստանալ՝ օգտահաշվի գաղտնաբառերը փոխելու խնդրանքով:
Նշվում է, որ ֆինանսական բնույթի տեղեկություններ, այդ թվում՝ բանկային քարտերի տվյալներ, կոտրված բազայում չեն պահպանվել: Չեն եղել նաև գաղտնի անձնական տվյալներ՝ սոցիալական ապահովագրության համարներ, անձնագրի համարներ:
Գողացված տվյալների կիրառմամբ խարդախ գործողություններ չեն գրանցվել:
eBay-ին պատկանող PayPal վճարային համակարգի օգտատերերի տվյալները ցանցահենների ձեռքը չեն հայտնվել:









































