Սիրիական բանակի զինվորները վերջ են տվել Հալեպի կենտրոնական մասում գտնվող բանտի պաշարմանը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին, որը գործում է Լոնդոնում:
«Ջեբհաթ Ալ-Նուսրայի» կողմից 13-ամսյա պաշարումից հետո ռեժիմին հավատարիմ ուժերի աջակցությամբ կանոնավոր բանակի զինվորներին հաջողվել է դադարեցնել Հալեպի կենտրոնական բանտի պաշարումը՝ հայտնել է մոնիտորինգային կառույցի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
«Ջեբհաթ Ալ-Նուսրայի» անդամներն արդեն երկար ժամանակ փորձում են գրավել բանտը՝ ազատելու քաղբանտարկյալներին, ովքեր «պահվում են սոսկալի պայմաններում»:









































