Վրաստանը կանի ամեն բան, որպեսզի դառնա ԵՄ 29-րդ անդամը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում ընդունելության ժամանակ՝ նվիրված երկրի Ազգային անկախության օրվա: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ Վրաստանն առաջին ժողովրդավար հանրապետություններից մեկն էր, որը հիմնադրվել է 1918 թվականին:
Ղարաբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը համոզվել է, որ զենքի միջոցով ազատ դառնալ հնարավոր չէ, դա պետք է անել ժողովրդավարության և անվտանգության պայմաններում:
Ընդունելությունը տեղի է ունեցել Բրյուսելի թագավորական գրադարանում: Միջոցառմանը ներկա են եղել Բելգիայի կառավարության անդամները, ինչպես նաև եվրոպացի դիվանագետներ:








































