Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը՝ Վյուրցբուրգերյան համալսարանի պրոֆեսորն ու ռեկտորը՝ միայնակ փորձարկումներ անելով, 1895թ-ի նոյեմբերի 8-ին համալսարանի լաբորատորիայում՝ պատահաբար հայտնաբերել է «ամենաթափանց» ճառագայթներ, որոնք ամբողջ աշխարհում անվանում են «Х-ճառագայթներ» կամ էլ «ռենտգեն»:
Գերմանցի գիտնականի հայտնագործությունը շատ է ազդել համաշխարհային գիտության զարգացման վրա: Այն և այդ ժամանակաշրջանում իրականացված մի քանի այլ հայտնագործություններ ստիպել են այլ հայացք գցել դասական ֆիզիկայի վրա: Կարճ ժամանակահատվածում այս հայտնագործությունը իր կիրառությունը գտավ բժշկության և տեխնիկայի բազմաթիվ այլ բնագավառներում: Միջուկային պատերազմին սկիզբ դրած այս հայտնագործությունը ֆիզիկայի բնագավառի ներկայացուցչին տրված առաջին Նոբելյան մրցանակն է, որը տրվել է 1903թ-ին:








































