Պաշտոնական Կիևը դիմել է ՄԱԿ-ին՝ կարճ ժամկետներում Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի հանդիպում գումարելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Մենք դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ մեր գործընկերներին՝ շտապ ԱԽ հանդիպում գումարել: Մենք կներկայացնենք ապացույց առ այն, որ հենց ռուսական կողմից են իրականացվում հակամարտության սրման, արյունահեղության, ուկրաինական սահմանային կետերի զավթման և նախագահական ընտրությունները խափանելու փորձերը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:









































